Մեր մասին

Մեր մասին

«Կոնյակ» հյուրանոցն ունի քաղաքի կենտրոնից հեշտ հասանելի դիրք և հարմար է ինչպես գործնական մարդկանց, այնպես էլ հյուրերի համար, ովքեր ճամփորդում են երկրի գրավչություններն այցելելու նպատակով։ Հյուրանոցը Հանրապետության հրապարակից գտնվում է 600մ, «Տաշիր» առևտրի կենտրոնից 150մ, իսկ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց 500մ հեռավորության վրա։ Զգացե՛ք տան ջերմությունը Ձեր ժամանակակից և հարմարավետ համարում, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը, ընթրե՛ք մեր ռեստորանում և բարում, համտեսե՛ք հայկական ճաշատեսակները և, իհարկե, աշխարհի ամենահամեղ կոնյակը, անցկացրե՛ք հանդիպումներ և միջոցառումներ ու վայելեք Ձեր հանգիստը մեր լողավազանի մոտ։