ՍՊԱ պրոցեդուրաներ

ՍՊԱ պրոցեդուրաներ


ՍՊԱ-պրոցեդուրաների տեսակները բազմազան են, ընդ որում՝ կան ինչպես համալիր ծրագրեր, այնպես էլ ՍՊԱ ծառայություններ միայն, օրինակ, ձեռքերի կամ դեմքի համար։ Այսօր ամենահայտնի ՍՊԱ ծառայություններից են.

ՍՊԱ պրոցեդուրաներ մազերի համար - Մասնագետների համար նման «համալիր» ծառայությունների մեջ մտնում են այնպիսի պրոցեդուրաներ, ինչպիսիք են մազերին էլաստիկութուն և ամրություն հաղորդելու համար տաք փաթաթումը, ներկված և գունազրկված մազերի համար նախատեսված խնամքը (mineralization), լամինացիան ջրիմուռների էքստրակտների կիրառմամբ, որը լոքոները դարձնում է ավելի հարթ և ամրացնում է վարսերը։ Տեղ ունեն և այլ ծառայություններ, որոնք ներառում են մազերի վերականգնման, սնուցման և խոնավեցման խնամք, պիլինգներ և գլխամաշկի մաքրում, մազերի աճը խթանող դիմակներ և այլն։

ՍՊԱ պրոցեդուրաների դեմքի համար – Ազատվել անքնության և հոգնածության հետքերից, վերացնել առաջին կնճիռները, մաշկը դարձնել ավելի ձիգ. այս բոլոր խնդիրները «հաղթահարում» են դեմքի ՍՊԱ մեթոդները։ Գեղեցկության սրահները Ձեզ կառաջարկեն սկրաբներ կամ պիլինգներ, վիտամինային և կավային դիմակներ, մերսում և այլ պրոցեդուրաներ սարքավորումներով: Վերջնական արդյունքի համար պետք է ուշադրություն դարձնել նաև ծովային միներալներով բաղադրությամբ լոսյոններին, կրեմերին և կոսմետիկ միջոցներին։